Isaiah 60:2 — Compare Translations

5 translations compared side by side

Armenian 1853
Վասն զի ահա խաւարը՝ երկիրը Ու մառախուղը ազգերը պիտի ծածկէ, Բայց քու վրադ Տէրը պիտի ծագի Եւ անոր փառքը քու վրադ պիտի երեւնայ։
Armenian 2018
Ահա խավարը կծածկի երկիրը, և մառախուղը՝ ժողովուրդներին. բայց Տերն ահա ծագում է քեզ վրա, և նրա փառքը կերևա քեզ վրա։
Armenian Ararat 1896 (Արարատ Թարգմանություն)
Որովհետեւ ահա խաւարը ծածկել է երկիրը, եւ մառախուղն՝ ազգերը. բայց քեզ վերայ ծագում է Տէրը, եւ նորա փառքը երեւում է քեզ վերայ։
Armenian Eastern Bible 1994
Ահա խաւարը ծածկեց երկիրը, մառախուղը՝ հեթանոսներին, բայց քո մէջ է յայտնուելու Տէրը, եւ նրա փառքը քո մէջ է երեւալու։
Armenian NEA
Ահա խավարը ծածկեց երկիրը, մառախուղը՝ հեթանոսներին, բայց քո մեջ է հայտնվելու Տերը, և նրա փառքը քո մեջ է երևալու։