Isaiah 60:6 — Compare Translations

5 translations compared side by side

Armenian 1853
Ուղտերուն երամակը եւ Մադիամի ու Գեփայի տաճիկ ուղտերը, քեզ պիտի ծածկեն։ Ամէնքը Սաբայէն պիտի գան, Ոսկի ու կնդրուկ պիտի բերեն Եւ Տէրոջը փրկութիւնը պիտի աւետեն։
Armenian 2018
Քեզ պիտի ծածկի ուղտերի բազմությունը՝ Մադիամի և Գեփայի ուղտի ձագերը, բոլորը Սաբայից են գալու, ոսկի ու կնդրուկ են բերելու և Տիրոջ գովաբանությունն են ավետելու։
Armenian Ararat 1896 (Արարատ Թարգմանություն)
Ուղտերի երամակը պիտի ծածկէ քեզ՝ Մադիամի եւ Գեփայի կոզռակները, բոլորը Սաբայիցն են գալիս, ոսկի եւ կնդրուկ են բերելու, եւ Տիրոջ գովասանքներն են աւետելու։
Armenian Eastern Bible 1994
Դէպի քեզ են գալու ուղտերի երամակները, քեզ ծածկելու են Մադիամի եւ Գեփայի ուղտերի երամակները. բոլորը Սաբայից պիտի
Armenian NEA
Դեպի քեզ են գալու ուղտերի երամակները, քեզ ծածկելու են Մադիամի և Գեփայի ուղտերի երամակները. բոլորը Սաբայից պիտի գան՝ բերելով ոսկի, կնդրուկ ու թանկագին քարեր և տալու են Տիրոջ փրկության ավետիսը։