Isaiah 63:15 — Compare Translations
5 translations compared side by side
Armenian 1853
Երկնքէն նայէ՛, Քու սուրբ ու փառաւոր բնակութենէդ տե՛ս։ Ո՞ւր է քու նախանձդ ու զօրութիւնդ։ Քու աղիքներուդ գալարուիլը եւ ինծի ըրած ողորմութիւններդ արգիլուեցա՞ն։
Armenian 2018
Նայի՛ր երկնքից և տե՛ս քո սուրբ ու փառավոր բնակարանից. ո՞ւր են քո նախանձախնդրությունն ու զորությունը. ընդերքիդ գալարումն ու քո գթությունը իմ հանդեպ դադարում են։
Armenian Ararat 1896 (Արարատ Թարգմանություն)
Նայիր երկնքիցը՝ եւ տես քո սուրբ եւ փառաւոր բնակարանիցը. ո՞ւր է քո նախանձն ու ոյժը. քո աղիքների գալարուիլը եւ քո գթութիւններն դէպի ինձ՝ իրանց ետ են քաշում։
Armenian Eastern Bible 1994
Արդ, դարձի՛ր երկնքից եւ քո սուրբ ու փառաւոր տաճարից նայիր, թէ ո՛ւր են քո նախանձախնդրութիւնն ու զօրութիւնը, ո՛ւր են
Armenian NEA
Արդ, դարձի՛ր երկնքից և քո սուրբ ու փառավոր տաճարից նայի՛ր, թե որտե՛ղ են քո նախանձախնդրությունն ու զորությունը, որտե՛ղ են քո մեծ ողորմությունն ու գթությունը, որոնցով ներում էիր մեզ։