Isaiah 63:17 — Compare Translations

5 translations compared side by side

Armenian 1853
Ո՛վ Տէր, ինչո՞ւ համար մեզ քու ճամբաներէդ կը մոլորեցնես, Ինչո՞ւ մեր սիրտը կը խստացնես, որ քեզմէ չվախնանք։ Քու ծառաներուդ սիրոյն համար, Քու ժառանգութեանդ ցեղերուն դարձիր։
Armenian 2018
Ո՛վ Տեր, ինչո՞ւ ես թողնում, որ մոլորվենք քո ճանապարհներից, ինչո՞ւ ես կարծրացնում մեր սրտերը, որ չվախենանք քեզանից. վերադարձի՛ր հանուն քո ծառաների՝ քո ժառանգության ցեղերի։
Armenian Ararat 1896 (Արարատ Թարգմանություն)
Ի՞նչու համար դու մեզ մոլորեցնում ես, ով Տէր, քո ճանապարհներիցը. խստացնում մեր սրտերը, որ քեզանից չվախենանք. Ետ դարձիր քո ծառաների համար՝ քո ժառանգութեան ցեղերի համար։
Armenian Eastern Bible 1994
Ինչո՞ւ մեզ թողեցիր, որ մոլորուենք քո ճանապարհներից, ո՛վ Տէր, ինչո՞ւ կարծրացրիր մեր սրտերը, որ քեզնից չվախենանք.
Armenian NEA
Ինչո՞ւ մեզ թողեցիր, որ մոլորվենք քո ճանապարհներից, ո՛վ Տեր, ինչո՞ւ կարծրացրիր մեր սրտերը, որ քեզնից չվախենանք. դարձի՛ր ի սեր քո ծառաների, դարձի՛ր ի սեր քո ժողովրդի, որ քո ժառանգությունն է։