Isaiah 63:6 — Compare Translations
5 translations compared side by side
Armenian 1853
Եւ իմ բարկութիւնովս ժողովուրդներ կոխեցի Ու զանոնք իմ սրտմտութիւնովս գինովցուցի Եւ անոնց արիւնը գետինը թափեցի։
Armenian 2018
Եվ ես ժողովուրդներին կոխոտեցի իմ բարկությամբ, նրանց հարբեցրի իմ զայրույթով և նրանց արյունը գետին թափեցի։
Armenian Ararat 1896 (Արարատ Թարգմանություն)
Եւ ես ժողովուրդները կոխ տուի իմ բարկութիւնովը, եւ նորանց արբեցրի իմ սրտմտութիւնովը, եւ նորանց արիւնը իջեցրի գետինը։
Armenian Eastern Bible 1994
Իմ բարկութեամբ տրորեցի եւ իմ զայրոյթով մորթեցի նրանց, գետնին հաւասարեցրի նրանց։
Armenian NEA
Իմ բարկությամբ տրորեցի և իմ զայրույթով մորթեցի նրանց, գետնին հավասարեցրի նրանց։