Isaiah 65:12 — Compare Translations

5 translations compared side by side

Armenian 1853
Ես ալ ձեզ սուրի պիտի մատնեմ Եւ ամէնքդ պիտի ծռիք մորթուելու համար. Քանզի կանչեցի ու պատասխան չտուիք, Խօսեցայ ու մտիկ չըրիք, Հապա իմ առջեւս չարութիւն ըրիք Եւ ինծի հաճելի չեղածը ընտրեցիք»։
Armenian 2018
Ես ձեզ սրի կմատնեմ. դուք բոլորդ կխոնարհվեք մորթվելու համար, որովհետև կանչեցի ձեզ, բայց դուք չպատասխանեցիք, խոսեցի, բայց դուք չլսեցիք, արեցիք այն, ինչն իմ աչքին չար էր, և ընտրեցիք այն, ինչը հաճելի չէր»։
Armenian Ararat 1896 (Արարատ Թարգմանություն)
Եւ ես էլ ձեզ որոշեցի սուրի համար, եւ ամենքդ պիտի ծռուիք մորթուելու. որովհետեւ կանչեցի եւ դուք չպատասխանեցիք, խօսեցի եւ դուք չլսեցիք. այլ չարութիւն արիք իմ աչքի առաջին, եւ ինձ հաճելի չեղածն ընտրեցիք։
Armenian Eastern Bible 1994
Ես էլ ձեզ սրի եմ մատնելու, եւ ամէնքդ կոտորուելու էք, որովհետեւ կանչեցի ձեզ, բայց չլսեցիք, խօսեցի, բայց դուք ականջ
Armenian NEA
Ես ձեզ սրի եմ մատնելու, և ամենքդ կոտորվելու եք, որովհետև կանչեցի ձեզ, բայց չլսեցիք, խոսեցի, բայց դուք ականջ չդրեցիք, իմ առաջ չարություն կատարեցիք և, ինչ չէի ցանկանում, ա՛յն ընտրեցիք»։