Isaiah 65:19 — Compare Translations
5 translations compared side by side
Armenian 1853
Երուսաղէմի վրայ պիտի ցնծամ Ու իմ ժողովուրդիս վրայ պիտի ուրախանամ։ Հոն անգամ մըն ալ լացի ձայն ու ողբի ձայն պիտի չլսուի։
Armenian 2018
Ես պիտի ցնծամ Երուսաղեմով և ուրախանամ իմ ժողովրդով. նրա մեջ այլևս լացի ձայն չպիտի լսվի և ոչ էլ ողբի ձայն։
Armenian Ararat 1896 (Արարատ Թարգմանություն)
Եւ ես պիտի ցնծամ Երուսաղէմի վերայ, եւ ուրախանամ իմ ժողովրդովը. եւ այլ եւս պիտի չլսուի նորանում լացի ձայն եւ ողբի ձայն։
Armenian Eastern Bible 1994
Պիտի ցնծամ Երուսաղէմով, պիտի ուրախանամ իմ ժողովրդով. նրա մէջ այլեւս լացի ձայն եւ կամ բօթի ձայն չպիտի հնչի։
Armenian NEA
Պիտի ցնծամ Երուսաղեմով, պիտի ուրախանամ իմ ժողովրդով. նրա մեջ այլևս լացի ձայն և կամ գույժի ձայն չպիտի հնչի։