Isaiah 65:24 — Compare Translations
5 translations compared side by side
Armenian 1853
Անոնք դեռ չկանչած՝ պատասխան պիտի տամ, Մինչ կը խօսին՝ պիտի լսեմ։
Armenian 2018
Այնպես պիտի լինի, որ նրանք դեռ չկանչած՝ պիտի պատասխանեմ, և նրանք խոսելուց դեռ չդադարած՝ պիտի լսեմ։
Armenian Ararat 1896 (Արարատ Թարգմանություն)
Եւ պիտի լինի, որ նորանք դեռ չկանչած՝ ես կպատասխանեմ եւ նորանք դեռ խօսելիս՝ ես կլսեմ։
Armenian Eastern Bible 1994
Այնպէս պիտի լինի, որ դեռ նրանք ձայն չտուած՝ պիտի լսեմ նրանց, դեռ նրանք չխօսած՝ պիտի ասեմ, թէ՝ ի՞նչ էք ուզում։
Armenian NEA
Այնպես պիտի լինի, որ դեռ նրանք ձայն չտված՝ պիտի լսեմ նրանց, դեռ նրանք չխոսած՝ պիտի ասեմ. “ի՞նչ եք ուզում”։