Isaiah 7:17 — Compare Translations

5 translations compared side by side

Armenian 1853
Տէրը քու վրադ ու քու ժողովուրդիդ վրայ Եւ քու հօրդ տանը վրայ այնպիսի օրեր պիտի բերէ, Որ Եփրեմին Յուդայէն զատուած օրէն ի վեր չեկան, Այսինքն Ասորեստանի թագաւորը»։
Armenian 2018
Տերը քեզ վրա, քո ժողովրդի և քո հոր տան վրա պիտի բերի այնպիսի օրեր, որպիսիք չեն եղել այն օրից ի վեր, երբ Եփրեմի երկիրը բաժանվեց Հուդայի երկրից. պիտի բերի Ասորեստանի թագավորին։
Armenian Ararat 1896 (Արարատ Թարգմանություն)
Տէրը քեզ վերայ եւ քո ժողովրդի վերայ եւ քո հօր տանը վերայ այնպիսի օրեր է բերելու, որ չեն եկած Եփրեմը Յուդայից հեռանալու օրից հետէ. այսինքն Ասորեստանի թագաւորին։
Armenian Eastern Bible 1994
Աստուած քեզ վրայ, քո ժողովրդի եւ քո հօր տան վրայ այնպիսի օրեր պիտի բերի, որ չեն եկել այն ժամանակից ի վեր, երբ
Armenian NEA
Բայց Աստված քեզ վրա, քո ժողովրդի և քո հոր տան վրա այնպիսի դժբախտ օրեր պիտի բերի, որ չեն եղել այն ժամանակից ի վեր, երբ Եփրեմը բաժանվեց Հուդայից։ Դա լինելու է Ասորեստանի արքայի միջոցով։