Isaiah 9:17 — Compare Translations
5 translations compared side by side
Armenian 1853
Այս պատճառով Տէրը անոր երիտասարդներուն պիտի չհաճի Եւ անոր որբերուն ու որբեւարիներուն պիտի չողորմի. Վասն զի ամէնքն ալ կեղծաւոր ու չարագործ եղան Եւ ամէն բերան անզգամութիւն կը խօսի։ Սակայն անոր բարկութիւնը չիջաւ, Հապա անոր ձեռքը տակաւին երկնցած է։
Armenian 2018
Դրա համար էլ Տերը չի ուրախանալու նրա երիտասարդներով և չի գթալու նրա որբերին ու այրիներին, որովհետև նրանք ամենքն էլ անաստված ու չարագործ են, և ամեն բերան հիմարություն է բարբառում։ Այսուհանդերձ նրա բարկությունը չի իջնում, և նրա ձեռքը դեռ մնում է բարձրացած։
Armenian Ararat 1896 (Արարատ Թարգմանություն)
Այս պատճառով Տէրը չի ուրախանալ նորա երիտասարդների վերայ, եւ նորա որբերին ու որբեւայրիներին չի ողորմիլ։ Որովհետեւ ամենքը կեղծաւոր ու չարագործ եղան, եւ ամեն բերան յիմարութիւն է խօսում։ Այսու ամենայնիւ նորա բարկութիւնը ետ չէ դարձել, եւ նորա ձեռքը դեռ մեկնած է։
Armenian Eastern Bible 1994
Դրա համար էլ Տէրը բարեհաճ չի լինելու նրանց երիտասարդների հանդէպ, նրանց որբերին ու այրիներին չի գթալու, որովհետեւ
Armenian NEA
Անօրենությունը պիտի վառվի կրակի պես, չորացած սիզախոտի պես պիտի այրվի կրակից, պիտի վառվի մայրիների անտառում, և ամեն ինչ, որ գտնվում է նրանց բոլոր բլուրների շուրջը, հուրը պիտի այրի։