James 3:4 — Compare Translations
8 translations compared side by side
Armenian 1853
Ահա նաւերն ալ որչա՜փ մեծ բաներ են եւ սաստիկ հովերէն կը քշուին, բայց շատ փոքր ղեկով մը կը կառավարուին՝ ղեկավարին կամքը ո՛ր կողմը որ ուզէ։
Armenian 2017
ահա նաւերն ալ որչա՜փ մեծ բաներ են եւ սաստիկ հովերէն կը քշուին, բայց շատ փոքր ղեկով մը կը կառավարուին՝ ղեկավարին կամքը ո՛ր կողմը որ ուզէ։
Armenian 2018
Ահա նավերը ևս, որ այդքան մեծ են ու սաստիկ հողմերից քշվում են, մի փոքր ղեկով կառավարվում են, դեպի ո՛ր կողմ ղեկավարը կամենում է։
Armenian 2019
Կամ դիտէ՛ նաւերը. ո՛րքան ալ մեծ ըլլան եւ ինչպիսի՛ զօրաւոր հովերէ ալ քշուին, փոքրիկ ղեկ մը զիրենք կ՚ուղղէ դէպի հոն՝ ուր նաւավարը կը փափաքի տանիլ։
Armenian Ararat 1896 (Արարատ Թարգմանություն)
Ահա նաւերն էլ, որ այսչափ մեծ են եւ սաստիկ քամիներից քշվում են, մի փոքր ղեկով կառավարվում են որ կողմն որ ղեկավարի միտքը կամենայ։
Armenian Eastern Bible 1994
Ահա՛ւասիկ եւ նաւերը. ի՜նչ հսկայ բաներ են, սաստիկ հողմերից քշւում են, բայց փոքր մի ղեկով ուղղւում են ո՛ր կողմը որ
Armenian NEA
Ահավասիկ և նավերը. ի՜նչ հսկա են, սաստիկ հողմերից քշվում են, բայց փոքր մի ղեկով ուղղվում են, ո՛ր կողմը նավավարի սիրտն ուզում է։
Armenian Western NT 1994?
Ահա՛ նաւերն ալ, որ ա՛յդչափ մեծ են ու կը քշուին սաստիկ հովերէն, կը կառավարուին ամենափոքր ղեկով մը՝ ի՛նչպէս նաւուղիղը փափաքի: