Jeremiah 1:17 — Compare Translations

5 translations compared side by side

Armenian 1853
Ուրեմն դուն քու մէջքդ պնդէ՛ ու ելի՛ր, Քեզի բոլոր հրամայածս անոնց ըսէ՛, Անոնց երեսէն մի՛ վախնար։ Չըլլայ որ քեզ անոնց առջեւ ամչցնեմ։
Armenian 2018
Բայց դու մեջքդ գոտեպնդի՛ր, վե՛ր կաց և ասա՛ նրանց ամենը, ինչ ես քեզ հրամայում եմ. նրանցից մի՛ զարհուրիր, որ ես էլ քեզ նրանց առաջ չզարհուրեցնեմ։
Armenian Ararat 1896 (Արարատ Թարգմանություն)
Բայց դու մէջքդ գօտեպնդիր, եւ վեր կաց ու ասիր նորանց ամենը ինչ որ ես քեզ հրամայում եմ. նորանց երեսիցը մի վախենար, որ մի գուցէ քեզ վախեցնեմ նորանց առաջին։
Armenian Eastern Bible 1994
Դու էլ գօտեպնդուի՛ր, գնա՛ եւ ասա՛ նրանց այն ամէնը, ինչ որ պատուիրելու եմ քեզ։ Չվախենաս նրանցից եւ քեզ չկորցնես
Armenian NEA
Դու էլ գոտեպնդվի՛ր, գնա՛ և ասա՛ նրանց այն ամենը, ինչ որ պատվիրելու եմ քեզ։ Չերկնչես նրանցից և չվախենաս նրանց առաջ, քանզի ես քեզ հետ եմ՝ քեզ փրկելու համար,- ասում է Տերը։