Jeremiah 10:16 — Compare Translations
5 translations compared side by side
Armenian 1853
Յակոբին բաժինը ասոնց պէս չէ, Վասն զի անիկա ամէն բան Ստեղծողն է։ Իսրայէլ անոր ժառանգութեանը վիճակն է։ Անոր անունը Եհովա Սաբաւովթ է։
Armenian 2018
Սրանց պես չէ Հակոբի բաժինը. որովհետև նա ամեն բանի Ստեղծողն է, և Իսրայելը նրա ժառանգության ցեղն է։ Նրա անունը Զորությունների Տեր է։
Armenian Ararat 1896 (Արարատ Թարգմանություն)
Սորանց պէս չէ Յակոբի Բաժինը. որովհետեւ նա ամենի Ստեղծողն է, եւ Իսրայէլը նորա ժառանգութեան վիճակն է. նորա անունը Զօրաց Տէր է։
Armenian Eastern Bible 1994
Սակայն այդպիսին չէ Յակոբի բաժինը. նրա բաժինը Նա է, ով ստեղծեց ամենայն ինչ, որի ժառանգութեան շառաւիղն է Իսրայէլը, եւ
Armenian NEA
Սակայն այդպիսին չէ Հակոբի բաժինը. նրա բաժինը նա է, որ ստեղծեց ամենայն ինչ, որի ժառանգության գավազանն Իսրայելն է, և նրա անունը Զորությունների Տեր է։