Jeremiah 10:2 — Compare Translations

5 translations compared side by side

Armenian 1853
Տէրը այսպէս կ’ըսէ. «Ազգերուն ճամբաները մի՛ սորվիք Ու երկնքի նշաններէն մի՛ զարհուրիք, Վասն զի անոնցմէ հեթանոսները կը զարհուրին։
Armenian 2018
Այսպես է ասում Տերը. «Ազգերի ճանապարհները մի՛ սովորեք և երկնքի նշաններից մի՛զարհուրեք, որովհետև նրանցից հեթանոս ազգերն են զարհուրում։
Armenian Ararat 1896 (Արարատ Թարգմանություն)
Այսպէս է ասում Տէրը, Ազգերի ճանապարհները մի սովորէք, եւ երկնքի նշաններիցը մի վախենաք, որովհետեւ նորանցից հեթանոսները կ'վախենան։
Armenian Eastern Bible 1994
Այսպէս է ասում Տէրը. «Մի՛ սովորէք գնալ հեթանոսների ճանապարհներով եւ մի՛ զարհուրէք երկնքի նշաններից, որոնցից նրանք
Armenian NEA
Այսպես է ասում Տերը. «Մի՛ սովորեք գնալ հեթանոսների ճանապարհներով և մի՛ զարհուրեք երկնքի նշաններից, որոնցից նրանք են վախենում։