Jeremiah 10:23 — Compare Translations
5 translations compared side by side
Armenian 1853
Գիտեմ, ո՛վ Տէր, թէ մարդուն ճամբան իր ձեռքը չէ, Քալող մարդը իր քալուածքը շտկելու կարող չէ։
Armenian 2018
Գիտեմ, ո՛վ Տեր, որ մարդունը չէ իր ճանապարհը, որ քայլող մարդու բանը չէ իր քայլերն ուղղելը։
Armenian Ararat 1896 (Արարատ Թարգմանություն)
Գիտեմ, ով Տէր, որ մարդինը չէ իր ճանապարհը, որ գնացող մարդի բանը չէ, որ ուղղէ իր գնացքը։
Armenian Eastern Bible 1994
Գիտեմ, Տէ՛ր, որ մարդու ուղին իրենից կախուած չէ, այր մարդն ի վիճակի չէ տնօրինելու իր ճանապարհի յաջողութիւնը։
Armenian NEA
Գիտեմ, Տե՛ր, որ մարդու ուղին իրենից կախված չէ, այր մարդն ի վիճակի չէ տնօրինելու իր ճանապարհի հաջողությունը։