Jeremiah 11:16 — Compare Translations

5 translations compared side by side

Armenian 1853
Տէրը քու անունդ Կանանչ, գեղեցիկ ու բարեպտուղ ձիթենի դրաւ, Բայց անոր վրայ մեծ աղմուկի ձայնով կրակ բռնկցուց Եւ անոր ոստերը սպառեցան։
Armenian 2018
Տերը քեզ «կանաչ, գեղեցիկ, բարեպտուղ ձիթենի» անվանեց, բայց մեծ աղմուկի ձայնով նրա մոտ կրակ վառեց, և նրա ոստերը կոտրտվեցին։
Armenian Ararat 1896 (Արարատ Թարգմանություն)
« Կանաչ ձիթենի՝ գեղեցիկ՝ բարեպտուղ» կոչեց Տէրը քո անունը. բայց մեծ աղմկի ձայնով կրակ վառեց նորա կողմովը, եւ նորա ոստերը կոտրատուեցան։
Armenian Eastern Bible 1994
Տէրը քո անունը գեղատես ու վարսաւոր ձիթենի կոչեց։ Նրանց թլփատութեան ձայնից դու մեծ նեղութեան մէջ ես. անպէտքացան քո
Armenian NEA
Տերը քո անունը գեղատես ու վարսավոր ձիթենի դրեց։ Նրանց թլփատության ձայնից դու մեծ նեղության մեջ ես. անպետքացան քո ոստերը։