Jeremiah 12:1 — Compare Translations
5 translations compared side by side
Armenian 1853
Ո՛վ Տէր, երբ քեզի դէմ գանգատիմ, դուն արդար պիտի գտնուիս. Սակայն իրաւունքի վրայով պիտի խօսիմ քեզի. Ինչո՞ւ ամբարիշտներուն ճամբան կը յաջողի Ու բոլոր նենգութիւն ընողները հանգստութիւն կը վայելեն։
Armenian 2018
Արդար ես, ո՛վ Տեր, երբ քեզ հետ վիճեմ։ Սակայն արդարությանդ մասին եմ խոսում քեզ հետ. ինչո՞ւ է հաջողում ամբարիշտների ճանապարհը, բոլոր անհավատարիմ եղողները հանգիստ են։
Armenian Ararat 1896 (Արարատ Թարգմանություն)
Արդար ես դու, ով Տէր, երբոր վիճեմ քեզ հետ. սակայն իրաւացի բաներ եմ խօսում քեզ հետ. ի՞նչու համար յաջող է ամբարիշտների ճանապարհը. հանգիստ են՝ բոլոր նենգութիւն գործողները։
Armenian Eastern Bible 1994
Արդար ես դու, Տէ՛ր, բայց ես իմ դատը պէտք է պաշտպանեմ ու իմ իրաւունքի մասին խօսեմ. ինչպէ՞ս է, որ ամբարիշտների բռնած
Armenian NEA
Արդար ես դու, Տե՛ր, և քո առջև խնդրանք պիտի դնեմ ու իմ իրավունքի մասին խոսեմ. ինչպե՞ս է, որ ամբարիշտների բռնած գործերը հաջողվում են, և բոլոր նրանք, ովքեր արհամարհում են ու անարգում, երջանիկ դարձան։