Jeremiah 12:16 — Compare Translations

5 translations compared side by side

Armenian 1853
Եթէ անոնք իմ ժողովուրդիս ճամբաները սորվին Ու իմ անունովս երդում ընեն՝ ըսելով ‘Կենդանի է Տէրը’ (Ինչպէս անոնք իմ ժողովուրդիս՝ Բահաղի անունովը երդում ընել սորվեցուցին), Այն ատեն իմ ժողովուրդիս մէջ պիտի հաստատուին։
Armenian 2018
Եվ եթե նրանք լավ սովորեն իմ ժողովրդի ճանապարհները և իմ անունով երդվեն, թե՝ “Կենդանի է Տերը”, ինչպես որ իմ ժողովրդին Բահաղով երդվել սովորեցրին, այն ժամանակ պիտի հաստատվեն իմ ժողովրդի մեջ։
Armenian Ararat 1896 (Արարատ Թարգմանություն)
Եւ եթէ նորանք լաւ սովորեն իմ ժողովրդի ճանապարհները, որ իմ անունովը երդում անեն՝ թէ Կենդանի է Տէրը, ինչպէս որ սովորեցրին իմ ժողովրդին Բահաղով երդում անելը, այն ժամանակ պիտի հաստատուին իմ ժողովրդի մէջ։
Armenian Eastern Bible 1994
Եւ եթէ նրանք լաւ սովորեն իմ ժողովրդի ճանապարհը, երդուեն իմ անունով, թէ կենդանի է Տէրը, ինչպէս որ սովորեցրին իմ
Armenian NEA
Եվ եթե նրանք լավ սովորեն իմ ժողովրդի ճանապարհը, երդվեն իմ անունով, թե կենդանի է Տերը, ինչպես որ սովորեցրին իմ ժողովրդին երդվել Բահաղին, ապա նրանք կհաստատվեն իմ ժողովրդի մեջ։