Jeremiah 12:17 — Compare Translations
5 translations compared side by side
Armenian 1853
Բայց եթէ մտիկ չընեն, Այն ատեն այն ազգը արմատէն պիտի խլեմ Ու պիտի կորսնցնեմ», կ’ըսէ Տէրը։
Armenian 2018
Իսկ եթե մի ժողովուրդ չլսի, ես արմատախիլ պիտի անեմ, և նա պիտի ոչնչանա»,- ասում է Տերը։
Armenian Ararat 1896 (Արարատ Թարգմանություն)
Բայց եթէ չ'լսեն, պիտի խլեմ այն ժողովուրդը բոլորովին, եւ նա պիտի փչանայ, ասում է Տէրը։
Armenian Eastern Bible 1994
Իսկ եթէ դարձի չգան, ես կը ջնջեմ այդ ազգին, կորստեան մատնելով՝ կը վերացնեմ նրանց», - ասում է Տէրը։
Armenian NEA
Իսկ եթե դարձի չգան, ես կջնջեմ այդ ազգին, կորստյան մատնելով՝ կվերացնեմ նրանց»,- ասում է Տերը։