Jeremiah 12:9 — Compare Translations

5 translations compared side by side

Armenian 1853
Իմ ժառանգութիւնս գոյնզգոյն թռչունի մը պէս եղաւ ինծի, Թռչունները անոր չորս կողմն են։ Եկէ՛ք, անապատին բոլոր գազանները հաւաքեցէ՛ք, Բերէ՛ք, որ ուտեն։
Armenian 2018
Իմ ժառանգությունն ինձ համար մի խատուտիկ գիշատիչ թռչունի նման չի՞ եղել. գիշատիչ թռչունները չորսբոլորից հարձակվել են նրա վրա։ Եկե՛ք, հավաքե՛ք դաշտի բոլոր գազաններին, բերե՛ք, որ լափեն։
Armenian Ararat 1896 (Արարատ Թարգմանություն)
Իմ ժառանգութիւնը մի գոյնզգոյն թռչուն է եղել ինձ համար, թռչունները յարձակուել են նորա վերայ շուրջանակի. եկէք հաւաքուեցէք, ով դաշտի բոլոր գազաններ, բերէք որ ուտեն նորան։
Armenian Eastern Bible 1994
Միթէ իմ ժառանգութիւնն ինձ համար բորենու ո՞րջ է լինելու կամ նրան շրջապատող քարանձա՞ւ. շրջեցէ՛ք, հաւաքեցէ՛ք անապատի
Armenian NEA
Մի՞թե իմ ժառանգությունն ինձ համար բորենու որջ է լինելու կամ այն շրջապատող քարանձա՞վ. շրջե՛ք, հավաքե՛ք անապատի բոլոր գազաններին, որ գան այն ուտելու։