Jeremiah 13:11 — Compare Translations

5 translations compared side by side

Armenian 1853
Վասն զի ինչպէս մարդը գօտին իր մէջքը կը կապէ, Իսրայէլին բոլոր տունն ու Յուդային բոլոր տունը Ինծի այնպէս կապեր էի, կ’ըսէ Տէրը, Որպէս զի ինծի ժողովուրդ ըլլան, Նաեւ՝ անուն եւ փառք ու պարծանք։ Բայց անոնք մտիկ չըրին։
Armenian 2018
Որովհետև ինչպես որ գոտին է կառչում մարդու մեջքին, այնպես էի արել, որ ամբողջ Իսրայելի տունը և ամբողջ Հուդայի տունը կառչել էին ինձ,- ասում է Տերը,- որպեսզի ինձ համար ժողովուրդ լինեն և անուն, գովաբանություն ու պարծանք։ Բայց նրանք չլսեցին”։
Armenian Ararat 1896 (Արարատ Թարգմանություն)
Որովհետեւ ինչպէս որ գօտին փակած է մարդիս մէջքին, այնպէս էլ ես փակցրել էի ինձ բոլոր Իսրայէլի տունը, եւ բոլոր Յուդայի տունը, ասում է Տէրը, որ ինձ համար ժողովուրդ լինեն եւ անուն եւ փառք ու պարծանք. բայց նորանք չ'լսեցին։
Armenian Eastern Bible 1994
Ինչպէս որ գօտին պատում է մարդու մէջքը, այդպէս իմ շուրջը պատեցի Իսրայէլի այդ ամբողջ տունը եւ Յուդայի ամբողջ տունը, -
Armenian NEA
Ինչպես որ գոտին պատում է մարդու մեջքը, այդպես իմ շուրջը պատեցի Իսրայելի ամբողջ տունը և Հուդայի ամբողջ տունը,- ասում է Տերը,- որպեսզի նրանք ինձ համար դառնան անվանի ժողովուրդ և պարծանք ու փառք. բայց նրանք չլսեցին ինձ»։