Jeremiah 13:19 — Compare Translations
5 translations compared side by side
Armenian 1853
Հարաւային քաղաքները գոցուեցան Ու բացող մը չկայ. Բոլոր Յուդա գերութեան գնաց. Ամէնքը գերութեան գացին։
Armenian 2018
Հարավային քաղաքները փակվեցին, և բացող չկա. ամբողջ Հուդան գերության գնաց, ամբողջությամբ գերեվարվեց։
Armenian Ararat 1896 (Արարատ Թարգմանություն)
Հարաւային քաղաքները կղպուեցան եւ բացող չ'կայ, բոլոր Յուդան գերութեան գնաց, ամբողջապէս գերի գնաց։
Armenian Eastern Bible 1994
Հարաւի կողմի քաղաքները փակուեցին, եւ ոչ ոք չկայ, որ բաց անի. Յուդայի երկիրն ամբողջապէս գերուեց, սպառուեց լիովին»։
Armenian NEA
Հարավի կողմի քաղաքները փակվեցին, և ոչ ոք չկա, որ բաց անի. Հուդան գերվեց ամբողջական գերությամբ՝ կատարելապես հատուցելով»։