Jeremiah 14:10 — Compare Translations
5 translations compared side by side
Armenian 1853
Այսպէս կ’ըսէ Տէրը այս ժողովուրդին համար. «Անոնք աստանդական շրջիլը սիրեցին Եւ իրենց ոտքերը չզսպեցին։ Տէրը անոնց չհաւնեցաւ. Ուստի անոնց անօրէնութիւնը պիտի յիշէ Ու անոնց մեղքերը պիտի պատժէ»։
Armenian 2018
Այսպես է ասում Տերն այս ժողովրդի մասին. «Որովհետև նրանք թափառելը սիրեցին, իրենց ոտքերը չզսպեցին և Տիրոջը հաճելի չեղան, ուստի նրանց անօրենությունները պիտի հիշի և պատժի նրանց մեղքերը»։
Armenian Ararat 1896 (Արարատ Թարգմանություն)
Այսպէս է ասում Տէրն այս ժողովրդին. Որովհետեւ նորանք սիրեցին թափառելը, իրանց ոտքերը չ'զսպեցին. Տէրը նորանց չ'հաւանեց, հիմա պիտի յիշէ նորանց անօրէնութիւնները, եւ այցելէ նորանց մեղքերը։
Armenian Eastern Bible 1994
Այսպէս է ասում Տէրն այդ ժողովրդին. «Այդպէս սիրեցին նրանք թափառել ու իրենք իրենց չխնայեցին». եւ Աստուած բարեհաճ
Armenian NEA
Այսպես է ասում Տերն այդ ժողովրդին. «Այդպես սիրեցին նրանք թափառել ու իրենց չխնայեցին»։ Եվ Աստված բարեհաճ չեղավ նրանց հանդեպ. այժմ պիտի հիշի նրանց անիրավությունները և պիտի այցելի նրանց իրենց մեղքերի համար։