Jeremiah 14:12 — Compare Translations

5 translations compared side by side

Armenian 1853
Եթէ անոնք ծոմ պահեն, Անոնց աղաղակին մտիկ պիտի չընեմ Ու եթէ ողջակէզ կամ զոհ մատուցանեն, Զանոնք պիտի չընդունիմ. Հապա սուրով, սովով եւ ժանտախտով Պիտի սպառեմ զանոնք»։
Armenian 2018
Եթե նրանք ծոմ պահեն, ես չեմ լսի նրանց աղաղակը, և եթե նրանք ողջակեզ կամ հացի ընծա մատուցեն, ես չեմ հավանի, այլ սրով, սովով և ժանտախտով պիտի սպառեմ նրանց»։
Armenian Ararat 1896 (Արարատ Թարգմանություն)
Նորանք ծոմ պահելիս՝ ես չեմ լսում նորանց աղաղակը, եւ նորանք ողջակէզ եւ նուէր մատուցանելիս՝ ես չեմ հաւանում, որովհետեւ սրով ու սովով եւ ժանտախտով պիտի սպառեմ ես նորանց։
Armenian Eastern Bible 1994
Եթէ ծոմ էլ պահեն, ես չեմ լսելու նրանց խնդրանքները. եթէ ողջակէզներ ու զոհեր մատուցեն, դրան էլ հաճութիւն ցոյց չեմ
Armenian NEA
Եթե ծոմ պահեն, չեմ լսելու նրանց խնդրանքները. եթե ողջակեզներ ու զոհեր մատուցեն, դրան հաճություն ցույց չեմ տալու. սրով, սովով ու մահով պիտի սպառեմ նրանց»։