Jeremiah 14:16 — Compare Translations
5 translations compared side by side
Armenian 1853
Եւ այն ժողովուրդը, որոնց անոնք մարգարէութիւն կ’ընեն, Սուրին ու սովին միջոցով Երուսաղէմի փողոցները պիտի ձգուին Եւ զանոնք եւ անոնց կիները, տղաքներն ու աղջիկները Թաղող պիտի չգտնուի Ու անոնց վրայ իրենց չարութիւնը պիտի թափեմ»։
Armenian 2018
Եվ այն ժողովուրդը, որի համար նրանք մարգարեանում են Երուսաղեմի փողոցներում, սովի և սրի պատճառով պիտի ընկնի, և թաղող չպիտի ունենան. իրենք, իրենց կանայք, նաև իրենց որդիներն ու դուստրերը։ Նրանց վրա իրենց չարությունը պիտի թափեմ։
Armenian Ararat 1896 (Արարատ Թարգմանություն)
Եւ այն ժողովուրդը՝ որոնց համար նորանք մարգարէանում են, պիտի վայր գցուին Երուսաղէմի մէջ՝ սովի եւ սուրի պատճառով, եւ թաղող պիտի չ'լինի, այսինքն իրանք, իրանց կնիկները եւ իրանց տղերքը եւ աղջկերքը, եւ նորանց վերայ պիտի թափեմ իրանց չարութիւնը։
Armenian Eastern Bible 1994
նաեւ այն ժողովուրդը, որի համար նրանք մարգարէանում են. նրանք սրից ու սովից ընկած պիտի մնան Երուսաղէմի ճանապարհներին,
Armenian NEA
նաև այն ժողովուրդը, որի համար նրանք մարգարեանում են. նրանք սրից ու սովից ընկած պիտի մնան Երուսաղեմի ճանապարհներին, թե՛ նրանք, թե՛ նրանց կանայք և թե՛ նրանց որդիներն ու դուստրերը, և նրանց թաղող չպիտի լինի. իրենց չարությունն իրենց վրա պիտի թափեմ։