Jeremiah 14:18 — Compare Translations

5 translations compared side by side

Armenian 1853
Եթէ դաշտը ելլեմ Ահա սուրով մեռցուածներ Եւ եթէ քաղաքը մտնեմ, Ահա սովով տկարացածներ կան։ Վասն զի թէ՛ մարգարէն եւ թէ՛ քահանան Իրենց չգիտցած երկիրը կը պտըտին’»։
Armenian 2018
Եթե դաշտ եմ դուրս գալիս, ահա սրով սպանվածներ են, և եթե քաղաք եմ մտնում, ահա սովից հիվանդները. որովհետև թե՛ մարգարեն, թե՛ քահանան շրջում են երկրում և գիտություն չունեն»։
Armenian Ararat 1896 (Արարատ Թարգմանություն)
Եթէ դաշտն եմ դուրս գալիս՝ ահա սրով սպանուածներ են, եւ եթէ քաղաք եմ մտնում՝ ահա սովից թուլացածներ, որովհետեւ մարգարէն էլ՝ քահանան էլ՝ շուռ են գալիս երկրի վերայ եւ չեն իմանում։
Armenian Eastern Bible 1994
Դաշտ եմ դուրս գալիս՝ եւ ահա սրից վիրաւորուածներ, քաղաք եմ մտնում՝ եւ ահա սովից տանջուողներ, որովհետեւ մարգարէն ու
Armenian NEA
Դաշտ եմ դուրս գալիս, և ահա սրից վիրավորվածներ, քաղաք եմ մտնում, և ահա սովից տանջվողներ, որովհետև մարգարեն ու քահանան գնացին իրենց չճանաչած երկիրը”»։