Jeremiah 15:10 — Compare Translations

5 translations compared side by side

Armenian 1853
Վա՜յ ինծի, ո՛վ մայրս, Որ զիս բոլոր երկրի համար Կռիւի մարդ ու վէճի մարդ ծնար. Ո՛չ ես շահով ստակ տուի, Ո՛չ ալ ինծի շահով ստակ տուին, Սակայն ամէնքը զիս կ’անիծեն։
Armenian 2018
Վա՜յ ինձ, ո՛վ իմ մայր, որ ինձ կռվի մարդ և վեճի մարդ ծնեցիր ամբողջ երկրի համար. ո՛չ շահով պարտապան եմ, ո՛չ էլ պարտատեր, բայց բոլորն անիծում են ինձ։
Armenian Ararat 1896 (Արարատ Թարգմանություն)
Վա՜յ ինձ, ով իմ մայր, որ ինձ կռուի մարդ եւ վէճի մարդ ծնեցիր բոլոր երկրի համար. ոչ շահով փող եմ տուել, ոչ էլ ինձ շահով փող են տուել, բայց ամենքը ինձ անիծում են։
Armenian Eastern Bible 1994
Վա՜յ ինձ, վա՜յ ինձ, մա՛յր իմ. իբրեւ ո՞ւմ ծնեցիր ինձ. իբրեւ մի մարդո՞ւ, որին երկրում ամենուրեք դատափետել են,
Armenian NEA
Վա՜յ ինձ, վա՜յ ինձ, մա՛յր իմ. իբրև ո՞ւմ ծնեցիր ինձ. իբրև մի մարդո՞ւ, որին երկրում ամենուրեք դատափետել են, քաշքշել դատարան։ Ո՛չ ես եմ ինչ-որ բան պարտք, ո՛չ էլ ուրիշն է ինձ որևէ բան պարտք, բայց ինձ անիծողներից իմ ուժն սպառվեց։