Jeremiah 15:14 — Compare Translations
5 translations compared side by side
Armenian 1853
Անծանօթ երկրին մէջ թշնամիներուդ ծառայ պիտի ընեմ քեզ, Վասն զի իմ բարկութենէս կրակ վառեցաւ, Որը ձեր վրայ պիտի բորբոքի»։
Armenian 2018
Այնպես եմ անելու, որ քո թշնամիները քեզ տանեն մի երկիր, որ դու չգիտես. որովհետև իմ բարկությունից կրակ է վառվել և բորբոքվել ձեզ վրա»։
Armenian Ararat 1896 (Արարատ Թարգմանություն)
Եւ թող եմ տալու քո թշնամիներին որ քեզ տանեն մի երկիր, որ դու չ'գիտես. որովհետեւ կրակ է վառուել իմ բարկութիւնովը, ձեզ վերայ բորբոքուել է։
Armenian Eastern Bible 1994
«Բոլոր մեղքերիդ պատճառով քո երկրի բոլոր սահմաններում քո գանձերը, իբրեւ փրկանք, տալու եմ օտարներին։
Armenian NEA
Քեզ ծառայեցնելու եմ քո թշնամիներին մի երկրում, որ դու չգիտես, քանզի իմ բարկությունից կրակ է վառվում, որ բորբոքվելու է ձեզ վրա։