Jeremiah 15:18 — Compare Translations
5 translations compared side by side
Armenian 1853
Ինչո՞ւ իմ ցաւս՝ մշտնջենաւոր Եւ իմ վէրքս անդարմանելի է Եւ բժշկուիլ չուզեր։ Դուն ինծի բոլորովին նենգ Ու անհաւատարիմ ջուրերու պէ՞ս պիտի ըլլաս։
Armenian 2018
Ինչո՞ւ է իմ ցավը անվերջանալի, և իմ վերքը՝ անդարմանելի, որ բժշկվել չի ուզում. մի՞թե դու ինձ համար խաբուսիկ վտակի պես ես լինելու, ջրերի, որ անվստահելի են։
Armenian Ararat 1896 (Արարատ Թարգմանություն)
Ի՞նչու է իմ ցաւը մշտնջենաւոր, եւ իմ հարուածը՝ անդարմանելի, որ չէ ուզում բժշկուիլ. մի՞թէ դու ինձ համար իրաւ խաբողի նման ես դառնալու, ջրերի՞ պէս՝ որ հաւատարիմ չեն։
Armenian Eastern Bible 1994
Ծաղր անողների հետ ատեան չնստեցի, այլ երկիւղ կրելով քեզնից՝ նստում էի առանձին, որովհետեւ դառնութեամբ էի լցուած։
Armenian NEA
Ինչո՞ւ նրանք, որ ինձ տրտմություն են պատճառում, զորանում են, իսկ իմ վերքերն ահավոր են. ինչպե՞ս պիտի բժշկվեմ։ Ինձ համար եղավ անպետք ջուր, որին չի կարելի վստահել։