Jeremiah 15:8 — Compare Translations

5 translations compared side by side

Armenian 1853
Անոնց որբեւարիները ծովուն աւազէն աւելի շատցուցի իմ առջեւս. Անոնց վրայ ու երիտասարդին՝ ՝ մօրը վրայ Կէսօրուան ատեն աւարառու բերի. Անոր վրայ յանկարծ արհաւիրք ու սոսկում ձգեցի։
Armenian 2018
Նրանց այրիները ծովերի ավազից ավելի շատ եղան նրանց դեմ. երիտասարդի մոր դեմ կեսօրին կործանիչին եմ բերելու. նրանց վրա հանկարծակի արհավիրք ու սարսափ եմ գցելու։
Armenian Ararat 1896 (Արարատ Թարգմանություն)
Աւելի շատ եղան իմ առաջին նորանց որբեւայրիքը ծովերի աւազիցը, ես նորանց երիտասարդի մօր վերայ աւարառուն կէս օրին եմ բերելու, յանկարծ նորա վերայ ահ ու սարսափ եմ գցելու։
Armenian Eastern Bible 1994
Նրա չարիքներն աւելի բազմացան իմ շուրջը, քան ծովի աւազը։ Ե՛ւ նրանց վրայ, ե՛ւ իրենց մօր վրայ շարժեցի երիտասարդներին։
Armenian NEA
Նրա չարիքները ծովի ավազից ավելի բազմացան իմ շուրջը։ Ե՛վ նրանց վրա, և՛ իրենց մոր վրա շարժեցի երիտասարդներին։ Միջօրեին նրանց շուրջը թշնամություն գցեցի. հանկարծակի դող ու տագնապ եկավ։