Jeremiah 17:10 — Compare Translations
5 translations compared side by side
Armenian 1853
«Ես՝ Տէրս՝ միտքը կը քննեմ, Սրտերը կը փորձեմ, Որպէս զի մարդուն՝ իր ճամբաներուն համեմատ Ու իր գործերուն պտուղին համեմատ հատուցում ընեմ»։
Armenian 2018
Ես՝ Տերս, փորձում եմ սիրտը, քննում եմ միտքը, որ մարդուն տամ իր ճանապարհների համեմատ և իր արարքների արդյունքի համեմատ»։
Armenian Ararat 1896 (Արարատ Թարգմանություն)
Ես Տէրս քննում եմ սիրտը՝ փորձում եմ երիկամունքը, որ տամ մարդիս իր ճանապարհներին համեմատ եւ իր գործերի պտուղին համեմատ։
Armenian Eastern Bible 1994
Ես՝ Տէրս, քննում եմ սրտերը եւ փորձում երիկամները, որպէսզի իւրաքանչիւրին հատուցեմ ըստ իր ընթացքի եւ ըստ իր գործերի
Armenian NEA
Ես՝ Տերս, քննում եմ սրտերը և փորձում երիկամները, որպեսզի յուրաքանչյուրին հատուցեմ ըստ իր ընթացքի և ըստ իր գործերի արդյունքի»։