Jeremiah 17:14 — Compare Translations
5 translations compared side by side
Armenian 1853
Ո՛վ Տէր, զիս բժշկէ՛ ու պիտի բժշկուիմ, Զիս փրկէ՛ ու պիտի փրկուիմ. Վասն զի իմ պարծանքս դո՛ւն ես։
Armenian 2018
Բժշկի՛ր ինձ, ո՛վ Տեր, և ես կբժշկվեմ. փրկի՛ր ինձ, և ես կփրկվեմ, որովհետև իմ պարծանքը դու ես։
Armenian Ararat 1896 (Արարատ Թարգմանություն)
Ինձ բժշկիր, ով Տէր, եւ ես կը բժշկուիմ. փրկիր ինձ, եւ ես կ'փրկուիմ. որովհետեւ իմ պարծանքը դու ես։
Armenian Eastern Bible 1994
Բժշկի՛ր ինձ, Տէ՛ր, եւ ես բուժուած կը լինեմ, փրկի՛ր ինձ, Տէ՛ր, եւ ես փրկուած կը լինեմ, քանզի դու ես իմ պարծանքը։
Armenian NEA
Բժշկի՛ր ինձ, Տե՛ր, և ես բուժված կլինեմ, փրկի՛ր ինձ, Տե՛ր, և ես փրկված կլինեմ, քանզի դու ես իմ պարծանքը։