Jeremiah 18:21 — Compare Translations

5 translations compared side by side

Armenian 1853
Անոր համար անոնց տղաքները սովի՛ մատնէ Ու զանոնք սուրին ձեռքը յանձնէ՛։ Անոնց կիները անզաւակ ու որբեւարի թող ըլլան Եւ այրերը թող մեռնին Ու երիտասարդները պատերազմի մէջ սուրով թող զարնուին։
Armenian 2018
Ուստի նրանց որդիներին սովի՛ մատնիր և նրանց սրի ձե՛ռքը հանձնիր, որպեսզի նրանց կանայք որդեկորույս ու այրի դառնան, և նրանց ամուսինները մահվան մատնվեն, նրանց երիտասարդները՝ պատերազմում սրով խոցվածներ։
Armenian Ararat 1896 (Արարատ Թարգմանություն)
Սորա համար նորանց որդկանցը մատնիր սովի եւ նորանց յանձնիր սուրի ձեռքը, որ նորանց կանայքը անզաւակ ու որբեւայրի դառնան, եւ նորանց մարդիկը մահով սպանուածներ լինեն, նորանց երիտասարդները՝ պատերազմում սրով զարկուածներ։
Armenian Eastern Bible 1994
Դրա համար էլ նրանց որդիներին սովի՛ մատնիր, հաւաքի՛ր ու սրի ձե՛ռքը տուր նրանց. թող նրանց կանայք որդեզուրկ այրիներ
Armenian NEA
Դրա համար էլ նրանց որդիներին սովի՛ մատնիր, հավաքի՛ր ու սրի ձե՛ռքը տուր նրանց. թող նրանց կանայք անզավակ ու այրի դառնան, նրանց տղամարդիկ մահվամբ կոտորվեն, իսկ նրանց երիտասարդները սրով ընկնեն պատերազմի մեջ։