Jeremiah 19:5 — Compare Translations
5 translations compared side by side
Armenian 1853
Եւ Բահաղին բարձր տեղեր շինեցին, որպէս զի իրենց տղաքները կրակով այրեն՝ Բահաղին ողջակէզ ընեն, որը ես չհրամայեցի, չխօսեցայ ու մտքէս ալ չանցաւ։
Armenian 2018
Եվ շինեցին Բահաղի Բարձր տեղեր, որպեսզի իրենց որդիներին կրակով այրեն իբրև ողջակեզներ Բահաղի համար, որը ես չեմ հրամայել և ոչ էլ ես եմ ասել, և միտքս էլ չի եկել։
Armenian Ararat 1896 (Արարատ Թարգմանություն)
Եւ շինեցին Բահաղի բարձրաւանդակները, որ իրանց որդկանցը կրակով այրեն, իբրեւ ողջակէզներ Բահաղի համար, որ ես չեմ պատուիրել, եւ չեմ ասել, եւ միտքս էլ չէ եկել։
Armenian Eastern Bible 1994
Բահաղին բագիններ կանգնեցրին, որպէսզի իրենց որդիներին, որպէս Բահաղի ողջակէզների, հրով այրեն, մի բան, որ ես չեմ
Armenian NEA
Բահաղին բագիններ կանգնեցրին, որպեսզի իրենց որդիներին՝ որպես Բահաղի ողջակեզների, հրով այրեն, մի բան, որ ես չեմ պատվիրել և չեմ ասել, ոչ էլ անցել է իմ մտքով։