Jeremiah 2:15 — Compare Translations

5 translations compared side by side

Armenian 1853
Անոր վրայ առիւծի կորիւնները մռնչեցին Ու ձայներնին հանեցին, Անոր երկիրը աւերակ ըրին, Անոր քաղաքները այրեցան, անբնակ եղան»։
Armenian 2018
Նրա դեմ մռնչացին առյուծի կորյունները, նրանք իրենց ձայնը հանեցին, նրա երկիրն ամայացավ, քաղաքներն այրված են և անբնակ։
Armenian Ararat 1896 (Արարատ Թարգմանություն)
Նորա դէմ մռնչեցին առիւծի կորիւնները՝ հանեցին իրանց ձայնը, եւ նորա երկիրը աւերակ արին, նորա քաղաքները այրեցին, որ բնակիչ չ'մնաց։
Armenian Eastern Bible 1994
Նրա վրայ մռնչացին եւ իրենց ձայներն արձակեցին առիւծները, որոնք աւերակ դարձրին նրա երկիրը։ Նրա քաղաքները, բնակիչներից
Armenian NEA
Նրա վրա մռնչացին և իրենց ձայներն արձակեցին առյուծները, որոնք ավերակ դարձրին նրա երկիրը։ Նրա քաղաքները կործանվեցին, այլևս բնակիչներ չունեցան։