Jeremiah 2:24 — Compare Translations

5 translations compared side by side

Armenian 1853
Անապատի վարժուած վայրենի էշը, Որ իր ցանկութիւնովը հովը կը հոտոտէ, Իր ցանկութենէն ո՞վ կրնայ ետ դարձնել. Բոլոր զանիկա փնտռողները չեն յոգնիր, Իր ամսուան մէջ կը գտնեն զինք։
Armenian 2018
Մի վայրի էշ, որ վարժվել է անապատին և իր հոգու ցանկությամբ քամին է հոտոտում, ո՞վ կարող է նրա տռփանքը զսպել. նրա բոլոր որոնողները չեն հոգնի, իր ամսվա մեջ կգտնեն նրան։
Armenian Ararat 1896 (Արարատ Թարգմանություն)
Մի վայրի էշ, որ սովորած է անապատին, եւ իր հոգիի ցանկութիւնովը օդ է ծծում, ո՞վ է կարող նորա տռփանքը ետ դարձնել. նորա բոլոր որոնողները չեն վաստակում. նորան իր ամսումն են գտնում։
Armenian Eastern Bible 1994
Ամէն երեկոյ նրա տռփանքի ձայնը տարածուեց իր ճանապարհներին. յաճախ նա այցելեց անապատի ջրերին. իր մարմնական ցանկութեան
Armenian NEA
Ամեն երեկո նրա լացի ձայնը տարածվեց իր ճանապարհներին. հաճախ նա այցելեց անապատի ջրերին. իր մարմնական ցանկության պատճառով այսահար դարձավ։ Անձնատուր եղավ իր կրքերին, և ո՞վ հետ պիտի դարձնի նրան։ Բոլոր նրանք, ովքեր կփնտրեն նրան, նեղություն չեն կրի. իր տառապանքների մեջ կգտնեն նրան։