Jeremiah 2:3 — Compare Translations
5 translations compared side by side
Armenian 1853
Իսրայէլ Տէրոջը համար սուրբ էր, Անոր արմտիքներուն երախայրին էր։ Ամէն անոնք, որ զանիկա կ’ուտէին, յանցաւոր կ’ըլլային. Անոնց վրայ չարիք կը հասնէր’։
Armenian 2018
Սուրբ էր Իսրայելը Տիրոջ համար, նրա բերքի երախայրիքն էր. այն ուտողները՝ բոլորը, հանցավոր էին լինում, չարիք էր գալիս նրանց վրա"”,- ասում է Տերը։
Armenian Ararat 1896 (Արարատ Թարգմանություն)
Սուրբ էր Իսրայէլը Տիրոջ համար, նորա արդիւնքի առաջինեկը. բոլոր նորան ուտողները յանցաւոր էին լինում, չարիք էր գալիս նորանց վերայ, ասում է Տէրը։
Armenian Eastern Bible 1994
Այսպէս է ասում Տէրը՝ Իսրայէլի սուրբը. «Տիրոջ համար իր պտուղներից առաջինն է նա։ Բոլոր նրանք, ովքեր ուտելու են այն,
Armenian NEA
Իսրայելը սուրբ է Տիրոջ համար. «Տիրոջն է նրա պտուղների առաջինը։ Բոլոր նրանք, ովքեր ուտելու են այն, զղջալու են. չարիքներ են հասնելու նրանց վրա»,- ասում է Տերը։