Jeremiah 2:33 — Compare Translations

5 translations compared side by side

Armenian 1853
Սէր փնտռելու համար՝ ինչո՞ւ քու ճամբադ աղէկ կը շտկես, Այնպէս որ քու ճամբաներդ չար կիներուն ալ սորվեցուցիր։
Armenian 2018
Քո ճամփան լավ շտկում ես սեր որոնելու համար. այդ ընթացքդ չար կանանց ես սովորեցրել։
Armenian Ararat 1896 (Արարատ Թարգմանություն)
Ի՜նչ լաւ սարքում ես քո ճանապարհը որ սէր որոնես. հէնց դորա համար էլ ընթացքդ սովորեցրել ես չար կնիկների։
Armenian Eastern Bible 1994
Քո ճանապարհին ուրիշ ի՞նչ միջոցների պիտի դիմես՝ սիրոյ հաճոյք գտնելու համար. բայց դու ոչ միայն այդպէս արեցիր, այլեւ
Armenian NEA
Քո ճանապարհին ուրիշ ի՞նչ միջոցների պիտի դիմես՝ սեր գտնելու համար. բայց դու ոչ միայն այդպես արեցիր, այլև նույնիսկ անզգամացար և պղծեցիր քո ճանապարհները։