Jeremiah 2:34 — Compare Translations

5 translations compared side by side

Armenian 1853
Նաեւ քու քղանցքներուդ վրայ Անմեղ աղքատներու հոգիներուն արիւնները գտնուեցան։ Զանոնք գաղտուկ տեղեր չգտայ, Հապա բոլոր բաներուն վրայ։
Armenian 2018
Քո քղանցքի վրա նաև աղքատ անմեղ մարդկանց արյունը կա. նրանց չգտար տուն ներխուժելիս. այլ այս ամենից հետո
Armenian Ararat 1896 (Արարատ Թարգմանություն)
Քո քղանցքումը անմեղ աղքատների հոգիների արիւններն էլ է գտնվում. Ես նորանց չգտայ թագուն որոնմամբ, այլ այս ամենի վերայ։
Armenian Eastern Bible 1994
Քո ձեռքերի մէջ յայտնաբերուեց թշուառ ու անմեղ մարդկանց արիւնը. ոչ թէ վիհերում գտայ նրանց, այլ բոլոր կաղնիների մօտ։
Armenian NEA
Քո ձեռքերի մեջ հայտնաբերվեց թշվառ ու անմեղ մարդկանց արյունը. ոչ թե վիհերում գտա նրանց, այլ բոլոր կաղնիների մոտ։