Jeremiah 20:10 — Compare Translations

5 translations compared side by side

Armenian 1853
Շատերէն պարսաւանք լսեցի, Ամէն կողմ վախ կայ, ա՛լ չեմ կրնար հանգստանալ։ «Չարախօսեցէ՛ք ու բամբասեցէք», ըսին. Իմ բոլոր բարեկամներս իմ սխալիլս կը դիտէին՝ ըսելով ՝ ՝, ‘Թերեւս անիկա խաբուի ու անոր յաղթենք Եւ անկէ մեր վրէժը լուծենք’»։
Armenian 2018
Որովհետև ես շատերի զրպարտանքը լսեցի. սարսափ է շուրջբոլորը։ «Հայտարարե՛ք, մենք էլ հայտարարենք այն»։ Իմ բոլոր բարեկամները իմ սայթաքելուն էին նայում. «Գուցե խաբվի, այն ժամանակ մենք կհաղթենք նրան և մեր վրեժը կառնենք նրանից»։
Armenian Ararat 1896 (Արարատ Թարգմանություն)
Որովհետեւ ես շատերի պարսաւանքը լսեցի. վախ է շուրջանակի։ Ամբաստանեցէք եւ մենք էլ ենք ամբաստանելու նորա մասին, ասում են նորանք. իմ բոլոր բարեկամները նայում են իմ սահելուն. Գուցէ կ'խաբուի, այն ժամանակ մենք նորան կ'յաղթենք, եւ մեր վրէժը կ'առնենք նորանից։
Armenian Eastern Bible 1994
Լսեցի շատերի պարսաւանքը, որոնք հաւաքուել խռնուել էին իմ շուրջը, թէ՝ «Ո՛վ դուք բոլորդ, որ դրա բարեկամներն էք, եկէք
Armenian NEA
Լսեցի շատերի պարսավանքը, որոնք խառնիխուռն հավաքվել էին իմ շուրջը. «Ո՛վ դուք բոլորդ, որ դրա բարեկամներն եք, եկե՛ք հարձակվենք դրա վրա, մի հնարք հնարենք դրա դեմ, գուցե խաբվի, և մենք հաղթենք ու մեր վրեժը լուծենք դրանից»։