Jeremiah 20:18 — Compare Translations

5 translations compared side by side

Armenian 1853
Ինչո՞ւ այսպէս մօրս արգանդէն ելայ, Որ աշխատանք ու ցաւ տեսնեմ Եւ իմ օրերս ամօթով սպառին։
Armenian 2018
Ինչո՞ւ ես դուրս եկա արգանդից, որ տաժանք ու վիշտ տեսնեմ, և իմ օրերն ամոթով սպառվեն։
Armenian Ararat 1896 (Արարատ Թարգմանություն)
Ի՞նչու համար ես դուրս եկայ արգանդից, որ աշխատութիւն եւ ցաւ տեսնեմ, եւ իմ օրերը վերջանան ամօթով։
Armenian Eastern Bible 1994
Ինչո՞ւ այսպէս պատահեց, որ ես դուրս ելայ արգանդից՝ տեսնելու վշտեր ու տառապանքներ, եւ իմ օրերն ամօթալի վախճան
Armenian NEA
Ինչո՞ւ այսպես պատահեց, որ ես դուրս ելա արգանդից՝ տեսնելու վշտեր ու տառապանքներ, և իմ օրերն ամոթալի վախճան ունեցան։