Jeremiah 21:12 — Compare Translations

5 translations compared side by side

Armenian 1853
Ո՛վ Դաւիթի տուն, Տէրը այսպէս կ’ըսէ. «Առտուն իրաւունքով դատաստան տեսէ՛ք ու զրկուածը հարստահարողին ձեռքէն ազատեցէ՛ք, չըլլայ որ ձեր չար գործերուն համար իմ բարկութիւնս կրակի պէս ելլելով բռնկի ու մարող մը չըլլայ»։
Armenian 2018
ո՛վ Դավթի տուն,- այսպես է ասում Տերը,- առավոտյան արդար դատե՛ք և զրկվածին ազատե՛ք հարստահարողի ձեռքից, որպեսզի ձեր չար գործերի պատճառով կրակի պես դուրս չգա իմ զայրույթն ու այրի, և հանգցնող չլինի”։
Armenian Ararat 1896 (Արարատ Թարգմանություն)
Ով Դաւիթի տուն. այսպէս է ասում Տէրը. Առաւօտները դատաստան արէք, եւ զրկեալին ազատեցէք հարստահարողի ձեռքից, որպէս զի ձեր գործերի չարութեան պատճառով իմ բարկութիւնը դուրս չ'գայ կրակի պէս եւ այրէ, եւ հանգցնող չ'լինի։
Armenian Eastern Bible 1994
Այսպէս է ասում Տէրը. «Առաւօտից սկսած արդա՛ր դատաստան արէք, իրաւապա՛հ եղէք, զրկուածին փրկեցէ՛ք նրան զրկողի ձեռքից,
Armenian NEA
և Դավթի տուն, լսե՛ք Տիրոջ պատգամը։ Այսպես է ասում Տերը. «Առավոտից սկսած արդա՛ր դատաստան արեք, օրինապա՛հ եղեք, կողոպտվածին փրկե՛ք նրան զրկողի ձեռքից, որպեսզի իմ բարկությունը չբորբոքվի որպես կրակ, թե չէ այն կվառվի, և ձեր անիրավ ընթացքի պատճառով ոչ ոք չի լինի, որ հանգցնի։