Jeremiah 21:4 — Compare Translations
5 translations compared side by side
Armenian 1853
‘Ահա ես ձեր ձեռքերուն մէջ եղող պատերազմական զէնքերը պիտի դարձնեմ, որոնցմով դուք պարսպին դուրսէն ձեզ պաշարող Բաբելոնի թագաւորին ու Քաղդէացիներուն հետ կը պատերազմիք եւ զանոնք այս քաղաքին մէջ պիտի հաւաքեմ։
Armenian 2018
Այսպես է ասում Տերը՝ Իսրայելի Աստվածը. “Ահա ես պիտի շրջեմ պատերազմական այն գործիքները, որ ձեր ձեռքին են, և որոնցով դուք պատերազմում եք Բաբելոնի թագավորի և քաղդեացիների դեմ, որ ձեզ պաշարել են պարսպից դուրս, և նրանց պիտի հավաքեմ այս քաղաքի մեջ։
Armenian Ararat 1896 (Արարատ Թարգմանություն)
Այսպէս է ասում Տէրը՝ Իսրայէլի Աստուածը. Ահա ես շուռ պիտի տամ այն պատերազմական գործիքները, որ ձեր ձեռքին են եւ որոնցով դուք պատերազմում էք Բաբիլոնի թագաւորի եւ Քաղդէացիների հետ, որ ձեզ պաշարել են պարսպի դրսիցը, եւ պիտի ժողովեմ նորանց այս քաղաքի մէջ։
Armenian Eastern Bible 1994
«Այսպէս է ասում Տէր Աստուածն Իսրայէլի. ահաւասիկ ես շուռ եմ տալու ձեր պատերազմական զէնքերը, որ բռնել էք ձեռքներիդ եւ
Armenian NEA
“Այսպես է ասում Տերը՝ Իսրայելի Աստվածը. ահավասիկ ես շուռ եմ տալու ձեր պատերազմական զենքերը, որ բռնել եք ձեռքներիդ և նրանցով կռվում եք բաբելացիների արքայի ու քաղդեացիների դեմ, որոնք ձեր պարիսպների դրսից պաշարել են ձեզ։ Այդ զենքերը հավաքելու եմ այդ քաղաքի մեջ։