Jeremiah 22:13 — Compare Translations
5 translations compared side by side
Armenian 1853
«Վա՜յ անոր, որ իր տունը զրկանքով Ու իր վերնատուները անիրաւութեամբ կը շինէ. Իր դրացին ձրի կը բանեցնէ Եւ անոր աշխատութեանը վարձքը չի վճարեր։
Armenian 2018
Վա՜յ նրան, որ իր տունն անարդարությամբ է կառուցում և իր վերնատները՝ անիրավությամբ, որ իր դրացուն ձրի է բանեցնում և նրա վարձը չի տալիս նրան.
Armenian Ararat 1896 (Արարատ Թարգմանություն)
Վա՜յ նորան, որ իր տունը անարդարութիւնով է շինում, եւ իր վերնատները՝ անիրաւութիւնով, որ ձրի բանեցնում է իր դրացիին, եւ նորա վարձքը չէ տալիս նորան,
Armenian Eastern Bible 1994
Վա՜յ նրան, ով կը կառուցի իր տունը, բայց ոչ արդարութեամբ, եւ իր վերնայարկերը, բայց անիրաւ կերպով։ Նրա մերձաւորը նրա
Armenian NEA
Վա՜յ նրան, ով կառուցում է իր տունը, բայց ոչ արդարությամբ, և իր վերնահարկերը, բայց անիրավությամբ։ Նրա մերձավորը նրա համար ձրի գործ է անում և նրա վարձը չի հատուցում նրան։