Jeremiah 22:18 — Compare Translations
5 translations compared side by side
Armenian 1853
Անոր համար Յուդայի թագաւորին, Յովսիայի որդիին Յովակիմին համար Տէրը այսպէս կ’ըսէ. «Անոր վրայ պիտի չողբան՝ ըսելով ՝ ‘Վա՜յ, եղբայրս’, կամ ‘Վա՜յ քոյրս’. Անոր վրայ պիտի չողբան՝ ըսելով ՝ ‘Վա՜յ, տէր իմ’, կամ ‘Վա՜յ անոր փառքին’։
Armenian 2018
Սրա համար Տերն այսպես է ասում Հուդայի թագավոր Հովսիայի որդի Հովակիմի մասին. “Նրա վրա չպիտի սգան. "Ավա՜ղ, եղբա՛յր, ավա՜ղ, քո՛ւյր"”. նրա վրա չպիտի սգան՝ ասելով. “Ավա՜ղ, տե՛ր, ավա՜ղ նրա փառքին”։
Armenian Ararat 1896 (Արարատ Թարգմանություն)
Սորա համար այսպէս է ասում Տէրը Յուդայի թագաւոր Յովսիայի որդի Յովակիմի մասին. Նորա վերայ պիտի չ'ողբան ասելով՝ Վա՜յ եղբայր, վա՜յ քոյր. նորա վերայ պիտի չ'ողբան ասելով՝ Վա՜յ տէր, վա՜յ նորա փառքը։
Armenian Eastern Bible 1994
Դրա համար էլ Տէրը Յուդայի երկրի թագաւոր Յոսիայի որդի Յովակիմի մասին այսպէս է ասում. «Թող այդ մարդու վրայ չողբան եւ
Armenian NEA
Դրա համար էլ Տերը Հուդայի թագավոր Հովսիայի որդի Հովակիմի մասին այսպես է ասում. «Թող այդ մարդու վրա չողբան և չասեն. “Վա՜յ, վա՜յ եղբայր”, թող չկոծեն ու չասեն. “Վա՜յ, վա՜յ տեր, վա՜յ, վա՜յ, սիրելի՛”։