Jeremiah 22:20 — Compare Translations
5 translations compared side by side
Armenian 1853
«Լիբանան ելի՛ր ու աղաղակէ՛ Եւ Բասանի վրայ ձայնդ ձգէ՛ Ու Աբիրամէ աղաղակէ՛. Վասն զի քու բոլոր հոմանիներդ կոտորուեցան։
Armenian 2018
Լիբանա՛ն բարձրացիր և աղաղակի՛ր. Բասանի մեջ ձայնդ բարձրացրո՛ւ և Աբարիմից աղաղակի՛ր, որովհետև քո բոլոր հոմանիները կործանվեցին։
Armenian Ararat 1896 (Արարատ Թարգմանություն)
Վեր ելիր Լիբանանը ու կանչիր, եւ Բասանի վերայ ձայնդ բարձրացրու, եւ աղաղակիր Աբարիմիցը. որովհետեւ քո բոլոր հոմանիները փշրուեցան։
Armenian Eastern Bible 1994
Ե՛լ դէպի Լիբանան ու գուժի՛ր, ձայնդ արձակի՛ր դէպի Բասան, աղաղա՛կ բարձրացրու ծովի այն կողմը, որովհետեւ քո բոլոր
Armenian NEA
Ե՛լ դեպի Լիբանան ու գուժի՛ր, ձայնդ արձակի՛ր դեպի Բասան, աղաղա՛կ բարձրացրու ծովի այն կողմը, որովհետև քո բոլոր հոմանիները միասին խորտակվեցին։