Jeremiah 22:5 — Compare Translations

5 translations compared side by side

Armenian 1853
‘Բայց եթէ այս խօսքերուն մտիկ չընէք, Իմ անձիս վրայ երդում կ’ընեմ, կ’ըսէ Տէրը, Որ այս տունը աւերակ պիտի ըլլայ’։
Armenian 2018
Իսկ եթե չհնազանդվեք այս խոսքերին, ինձնով եմ երդվում,- ասում է Տերը,- որ այս տունը ամայության պիտի վերածվի"”։
Armenian Ararat 1896 (Արարատ Թարգմանություն)
Իսկ եթէ չ'լսէք այս խօսքերը, Ինձանով երդում եմ անում ես, ասում է Տէրը, որ այս տունը աւերակ պիտի դառնայ։
Armenian Eastern Bible 1994
Իսկ եթէ չկատարէք այս բաները, ապա ինքս ինձ երդւում եմ, - ասում է Տէրը, - որ աւերակ պիտի դառնայ այդ տունը»։
Armenian NEA
Իսկ եթե չկատարեք այս բաները, ապա իմ անձով եմ երդվում,- ասում է Տերը,- որ ավերակ կդառնա այդ տունը»։