Jeremiah 23:11 — Compare Translations
5 translations compared side by side
Armenian 1853
«Վասն զի թէ՛ մարգարէն եւ թէ՛ քահանան պղծուեցան, Անոնց չարութիւնը իմ տանս մէջ ալ գտայ», կ’ըսէ Տէրը։
Armenian 2018
«Որովհետև թե՛ մարգարեն, թե՛ քահանան ապականված են, իմ տանն անգամ ես գտա նրանց չարությունը,- ասում է Տերը։-
Armenian Ararat 1896 (Արարատ Թարգմանություն)
Որովհետեւ թէ մարգարէն թէ քահանան եղծուած են, իմ տանն անգամ գտել եմ նորանց չարութիւնը, ասում է Տէրը։
Armenian Eastern Bible 1994
«Արդարեւ, մարգարէ ու քահանայ պիղծ են դարձել. իմ Տան մէջ անգամ ես տեսայ նրանց չարութիւնները, - ասում է Տէրը։ -
Armenian NEA
«Արդարև, մարգարե ու քահանա պիղծ են դարձել. իմ տան մեջ անգամ ես տեսա նրանց չարությունները,- ասում է Տերը։-