Jeremiah 23:16 — Compare Translations

5 translations compared side by side

Armenian 1853
Զօրքերու Տէրը այսպէս կ’ըսէ. «Ձեզի մարգարէութիւն ընողներուն խօսքերուն մտիկ մի՛ ընէք. Անոնք ունայնութեան կը տանին ձեզ, Իրենց սրտին տեսիլքը կը խոսին, Ո՛չ թէ Տէրոջը բերնէն»։
Armenian 2018
Այսպես է ասում Զորությունների Տերը. «Մի՛ լսեք ձեզ մարգարեացող մարգարեների խոսքերը. նրանք ձեզ խաբում են, նրանք իրենց մտքի տեսիլքն են խոսում և ոչ թե Տիրոջ բերանից։
Armenian Ararat 1896 (Արարատ Թարգմանություն)
Այսպէս է ասում Զօրաց Տէրը. Մի լսէք ձեզ համար մարգարէացող մարգարէների խօսքերին. նորանք ձեզ խաբում են, նորանք իրանց սրտի տեսիլքն են խօսում, եւ ոչ թէ Տիրոջ բերանիցը։
Armenian Eastern Bible 1994
Այսպէս է ասում Զօրութիւնների Տէրը. «Մի՛ լսէք այն մարգարէների խօսքերը, որ ձեզ համար մարգարէութիւն են անում. դրանք
Armenian NEA
Այսպես է ասում Զորությունների Տերը. «Մի՛ լսեք այն մարգարեների խոսքերը, որ ձեզ համար մարգարեություն են անում. դրանք փուչ բաներ են ասում ձեզ, իրենց մտքի տեսիլքներից են խոսում և ոչ թե Տիրոջ բերանից։