Jeremiah 23:17 — Compare Translations

5 translations compared side by side

Armenian 1853
«Անոնք զիս անարգողներուն կը խօսին ու կ’ըսեն, Տէրը ըսաւ. ‘Ձեզի խաղաղութիւն պիտի ըլլայ’ Եւ իրենց սրտին կամակորութեանը մէջ քալողներուն կ’ըսեն՝ ‘Ձեր վրայ չարիք պիտի չգայ’»։
Armenian 2018
Նրանք ասում ու ասում են ինձ անարգողներին. “Տերը խոսեց. ձեզ համար խաղաղություն է լինելու”, և իրենց սրտի կամակորությամբ բոլոր ընթացողներին ասում են. “Ձեզ վրա չարիք չի գալու”»։
Armenian Ararat 1896 (Արարատ Թարգմանություն)
Նորանք ասում ու ասում են ինձ անարգողներին. Տէրը խօսեց, խաղաղութիւն է լինելու ձեզ համար. եւ ամեն իր սրտի կամակորութեամբ վարուողներին ասում են. Ձեզ վերայ չարիք չի գալու։
Armenian Eastern Bible 1994
Տիրոջ խօսքի դէմ ըմբոստացածներին նրանք ասում են՝ «Խաղաղութի՜ւն լինի ձեզ». բոլոր նրանց, ովքեր ընթանում են ըստ իրենց
Armenian NEA
Տիրոջ խոսքի դեմ ըմբոստացածներին նրանք ասում են. “Խաղաղությո՜ւն լինի ձեզ”. բոլոր նրանց, ովքեր ընթանում են ըստ իրենց կամքի, կամ յուրաքանչյուրին, ով ընթանում է ըստ իր սրտի մոլորության, ասում են. “Քո գլխին չարիք չի գալու”։